Պարկերով ժամկետանց ու կեղծ դեղեր են հայտնաբերվել. Հ. Հովսեփյան
Դեղատներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է մի քանի պարկ կեղծ ու ժամկետանց դեղեր: Փորձաքննության արդյունքում դեղատներից հանվել է 471 անուն չգրանցված ու ժամկետանց դեղեր: Դրանք հանձնվել են առողջապահության նախարարությանը օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելու համար, իսկ դա մեծ ծախսեր պահանջող գործընթաց է: Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, նման հայտարարություն արեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Ըստ նրա, բարեգործական նպատակներով Հայաստան են բերվում դեղամիջոցներ, որոնց օգտագործման ժամկետին մնացել է 2-3 ամիս, բերվում են պահանջարկից մի քանի անգամ ավելի քանակով դեղամիջոցներ, որոնք հետագայում պետք է ոչնչացվեն: Դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին տեղեկացրել են հանրապետության նախագահին, նախատեսվում է այդ թեմայով երկրի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրել: Առկա են դեպքեր, երբ հատուկ չվերթներով բարեգործական նպատակով Հայաստան բերված դեղեր ստացողներն այդպես էլ մնում են անհայտ:
Բազմաթիվ խախտումներ են հայտանբերվել կապված դեղատներին տրամադրված լիցենզիոն պայմանագրերի հետ: 96 դեղատնային կրպակներում անցկացրած ուսումնսիրությունների արդյունքում 177 լիցենզիոն պայմանագրերի խախտումներ են հայտնաբերվել: Յուրաքանչյուր դեղատուն չի բավարարել լիցենզիայի մի քանի պայմանների:
Առողջապահության նախարարությունն էլ դեղերի պետական գնումների մասով խախտումներ է իրականացրել: Աճուրդում հաղթող կազմակերպության կողմից առաջարկած գինը երբեմն ավելի բարձր է, քան այն վաճառվում է դեղատանը:
Հ. Հովսեփյանն ասաց, որ ստուգումները շարունակվում են դեղատներում, նաև պոլիկլինիկաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան