Չի բացառվում, որ վարչապետը ԱԺ-ն արձակելու առաջարկով հանդես գա
«Հայկական ժամանակը» գրում է, որ ի պատասխան իրենց հարցման` ՀՀ վարչապետը չի բացառել, որ կարող է ՀՀ ԱԺ-ն արձակելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել Սերժ Սարգսյանին: Թերթը հիշեցնում է, որ դրա հիմքերը կան. աշնանային նստաշրջանի երեք ամիսների ընթացքում ԱԺ-ն վերջնական որոշում չի կայացրել ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարվող մի շարք օրինագծերի վերաբերյալ:
Վարչապետի մամուլի քարտուղարը թղթակցին փոխանցել է վարչապետի խոսքերը` «Առանց մեկնաբանության». վարչապետը որեւէ հերքող արտահայտություն չի արել: Իսկ ահա ԱԺ նախագահը կտրականապես հերքել է, որ կարող է նման առաջարկով դիմել ՀՀ նախագահին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում