«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ: Այսուհետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ավտոմեքենայի սեփականատիրոջը կտրվի նաև զեղչի քարտ` մեկ տարի գործողության ժամկետով (սկսած 2010 թ. դեկտեմբերի 18-ից), որը հնարավորություն կտա սպասարկվել ավելի ցածր սակագներով:
Ընկերությունից հայտնում են, որ շնորհիվ տրամադրված զեղչի քարտի` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-յի հաճախորդները կարող են խնայել տարեկան ավելի քան 106,5 հազար ՀՀ դրամ մի շարք ծառայություններից օգտվելիս (շարժիչի յուղի փոխում, անվադողեր, ավտոտրանսպորտային պահեստամասերի, դեղորայքի ձեռք բերում կամ ամբուլատոր բուժում):
Ի դեպ, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն ունի ամենածավալուն գործակալական ցանցերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության պոտենցիալ հաճախորդները կարող են օգտվել ԱՊՊԱ պայմանագրերի տուն առաքման ծառայությունից , պատվիրել այն հեռախոսով, էլեկտրոնային փոստով, ընկերության կայքի կամ TelCell վճարային տերմինալների միջոցով: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 13 դասերի լիցենզիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա