Ռուսաստանը կոչ է անում ազատ արձակել Մինսկում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին
Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Մինսկում հետընտրական զարգացումների ժամանակ ձերբակալված ՌԴ քաղաքացիներն անհապաղ ազատ կարձակվեն: Այդ մասին հաղորագրություն է տարածել ՌԴ ԱԳ գերատեսչության մամլո ծառայությունը:
«Ռուսաստանի արտգործնախարարությունը միջոցներ է ձեռնարկում Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցում իրավիճակի հարթման ուղղությամբ: Հույս ունենք, բելառուսական կողմը շուտափույթ որոշում կընդունի ձերբակալված ՌԴ բոլոր քաղաքացիների ազատ արձակման կապակցությամբ», - ասված է տարածված հաղորդագրությունում:
Չճշտված տվյալների համաձայն, դեկտեմբերի 19-ին ու 20-ին Մինսկի կենտրոնական հրապարակում ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև բախումներից հետո մոտ 11 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել: