Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Գրիշչուկն է
Սահմանված ժամկետում աշխարհի չեմպիոնի կոչման ութ հավակնորդներից յոթը հաստատեցին իրենց մասնակցությունը: Միայն Մագնուս Կառլսենն այդպես էլ չստորագրեց պայմանագիրը ՖԻԴԵ-ի հետ, և, համաձայն կանոնադրության, նրան փոխարինեց Գրիշչուկը:
Այսպիսով` վերջնականապես պարզ դարձավ, որ հավակնորդների մրցումների առաջին փուլում կկայանան հետևյալ մրցախաղերը. Արոնյան-Գրիշչուկ, Կրամնիկ-Ռաջաբով, Թոփալով-Կամսկի, Գելֆանդ-Մամեդյարով: Գրիշչուկին հաղթելու դեպքում հայ գրոսմայստերը հաջորդ փուլում կհանդիպի Կրամնիկ-Ռաջաբով մրցամարտում հաջողության հասած մասնակցի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն 2011-ի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են