ՀԱԿ-ի ֆինանսավորումը միջնորդավորված իրականացնում են մասոնական կազմակերպությունները
Ամերիկահայ կրիմինալը կանգնած է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին
«Հայոց աշխարհ»-ին հայտնի են դարձել բավականաչափ հետաքրքրաշարժ մանրամասներ, որոնք վկայում են, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը կայուն հիմունքներով ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից:
ՀԱԿ-ի ամերիկյան շրջանակներին մոտ կանգնած թերթի աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, այդ նպատակով ԱՄՆ-ում գործում են միանգամից մի քանի խմբեր: Դրանց շարքում մեր աղբյուրները առանձնացում են 3 խումբ ու մի քանի կոնկրետ անձանց, ովքեր համակարգում են ՀԱԿ-ի համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերը Հայաստան ուղղորդելու գործընթացը:
Խմբերից յուրաքանչյուրի առջեւ կոնկրետ խնդիր է դրված` տարեկան ապահովել առնվազն 100-110 հազար դոլար: Հանրագումարում միայն նշված երեք խմբերի տարեկան «կատարողականը» տատնվում է 300-330 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում:
Բայց ովքե՞ր են նրանք` կոնգրեսի ամերիկյան ֆինանսավորման համակարգողները:
«Ըստ նույն աղբյուրների, մի խումբը ու «նալոգների հավաքման» գործընթացը համակարգողներից մեկը Լոս Անջելեսում, ավելի ստույգ` Գլենդելում գործող «Գլենդել Կիա» ավտոմոբիլային սրահի սեփականատեր Օնիկ Մեհրաբյանն է:
...Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը ֆինանսավորող մյուս կարեւոր օղակը ամերիկահայ կրիմինալն է: Այս խմբի համակարգողը, ըստ մեզ հասած լուրերի, ներկայումս Նյու Յորքում, ավելի ստույգ` Բրուկլինում բնակվող Սարգիս (մտերիմների շրջանում` Սահակ) Թադեւոսյանն է:
Բավականին «մութ» կամ խորհրդավոր մի անձնավորություն, որը, ըստ որոշ տեղեկությունների, իրականում կապված է եղել խարդախության հայտնի գործով ԱՄՆ ՀԴԲ կողմից վերջերս ձերբակալված Արմեն Ղազարյանի, նույն ինքը` «Պզոյի» եւ նրա շրջապատի հետ:
Տեր-Պետրոսյանին ֆինանսավորող երրորդ խումբը ընդգրկում է Լոս Անջելեսում բնակվող եւ, ինչպես տարբեր զեղծարարություններով զբաղվողների, այնպես էլ միջին գործարարների: Մեր աղբյուրները այս «ժողովրդական» խմբի համակարգող են նշում Գլենդելում գործող «Ոսկե պատառաքաղ» ռեստորանի եւ մի քանի այլ սննդի օբյեկտների սեփականատեր Արմեն Կակաչյանին:
Չափազանց ուշագրավ այս տեղեկությունները վկայում են, որ խոսքը ոչ թե միանվագ օգնության կամ դիպվածային աջակցության, այլ հենց կայուն ֆինանսավորման, այսինքն` որոշակի պարբերականությամբ առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին է:
Հասկանալի է, հարկավ, որ ՀԱԿ-ի ամերիկյան ֆինանսավորման գործընթացն ու այդ գործընթացի եզրածիրը չի սահմանափակվում միայն վերոնշյալ խմբերով եւ խայտաբղետ հասարակություն ներկայացնող անձանցով: Սակայն կոնկրետ վերոհիշատակյալ անձինք, ինչպես կասեր հիմնադիր նախագահը, այդ գործունեությունը ծավալում են կանոնավոր ու մշտական հիմունքներով:
Մյուս էական հանգամանքը, որով էականորեն առանձնանում են հիշատակված խմբերը, այն է, որ դրանց համակարգողները գործնական փոխհարաբերությունների ու պայմանավորվածությունների մեջ են ՀԱԿ-ի ղեկավարների, այդ թվում` Լ.Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթ Տեր-Պետրոսյանի հետ, որը, ինչպես հայտնի է, վերջին տարիներին կամ մշտապես, կամ բավականին տեւական ժամանակով գտնվում է Միացյալ Նահանգներում»:
Թերթը գրում է, որ ֆինանսավորողները վերջերս սկսել են ավելի հաճախ «հաշվետվություն» պահանջել ՀԱԿ-ից, իսկ ավելի որոշակի` իրենց հովանավորյալներից պահանջում են որոշակի տեղաշարժ կամ արդյունք ցույց տալ «իշխանափոխության հարցում»:
«Ըստ որում, ՀԱԿ-ին նման պահանջներ ներկայացնելու հարցում առանձնապես աչքի են ընկնում Գլենդելում գործող «Գլենդել Կիա» ավտոմոբիլային սրահի սեփականատեր Օնիկ Մեհրաբյանն ու նրա գործընկեր Արամ Սարդարյանը, ինչպես նաեւ` «Պզոյի» հետ կապեր ունեցած երկրորդ «ֆիգուրանտը»:
Մեր աղբյուրները միաժամանակ խիստ մտահոգիչ են համարում իրենց ունեցած այն տեղեկությունները, որ հիշատակված անձանցից Օնիկ Մեհրաբյանն ու Արամ Սարդարյանը նաեւ մասոնական օթյակների ոչ շարքային անդամներ են եւ պարբերաբար իրենց մասնակցությունն են բերում մասոնական փակ հավաքներին: Դա առնվազն կասկածներ է հարուցում, որ ՀԱԿ-ի ամերիկյան ֆինանսավորումը միջնորդավորված իրականացնում են մասոնական կազմակերպությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում