Թուրքիայի նախկին վարչապետը մտադիր է իշխանությունից զրկել Էրդողանին ու Գյուլին
Թուրքիայի նախկին վարչապետ, իսլամական «Բարեկեցություն» կուսակցության (ԲԿ-SP) նախագահ Նեջմեթթին Էրբաքանը դարձյալ քննադատություններ է հնչեցրել Գյուլի և Էրդողանի վարչակազմի հասցեին:
«CnnTurk» լրատվականի տեղեկացմամբ` 84-ամյա քաղաքական այդ գործիչը բացեիբաց հայտարարել է. «Նրանց խորհուրդ տվեցինք: Չանսացին: Հիմա իշխանությունը ձեռքներից կվերցնենք ու օգտակար աշխատանքի մեջ նրանց կօգտագործենք»:
Հիշեցնենք, որ Էրբաքանը 1996-ին Թուրքիայի վարչապետն էր: Նրա վարած ակնհայտ իսլամական քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց զինվորական վերնախավի ու քեմալականների շրջանում, որոնց ճնշման տակ էլ Էրբաքանը մեկ տարի անց` 1997 թվականի հունիսի 30-ին, ստիպված եղավ հրաժարական տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է