ԳԱԱ-ՈՒՄ մեկնարկել են ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները
Այսօր մեկնարկել է ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններին նվիրված ընդհանուր ժողովը, որն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի 5 բաժանմունքներում:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացվել է 1 հայտ, իսկ 3 թղթակից անդամների համար՝ 11 հայտ: Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքում հայտարարված թղթակից անդամների 4 տեղի համար հայտ է ներկայացրել 14 հոգի:
Բնական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, թղթակից անդամների 5 տեղի համար՝ 14 հայտ: Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար՝ 11 հայտ: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված է 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար՝ 23 հայտ:
Դեկտեմբերի 28-ին ընդհանուր ժողովը կշարունակի իր աշխատանքը, կհայտարարվեն ընտրությունների արդյունքները: