ՀՀ ԳԱԱ-ում ավարտվեցին ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրել է ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները: ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, ընտրությունների արդյունքում ակադեմիկոսի կոչում ստացան` Գեղամ Գևորգյանը, Արամ Շահինյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի կոչում ստացան՝
Սուրեն Մխիթարյանը, Հրանտ Մարանջյանը, Յուրի Վարդանյանը, Արամ Պապոյանը, Ստեփան Պետրոսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Լևոն Թավադյանը, Սուրեն Խառատյանը, Գևորգ Դանագուլյանը, Ժիրայր Վարդանյանը,
Ալբերտ Խառատյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Լավրենտի Հովհաննիսյանը, Աելիտա Դոլուխանյանը, Վիգեն Ղազարյանը, Վլադիմիր Հարությունյանը:
Նշենք, ո մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացվել էր 1 հայտ, իսկ 3 թղթակից անդամների համար՝ 11 հայտ: Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքում հայտարարված թղթակից անդամների 4 տեղի համար հայտ էր ներկայացրել 14 հոգի:
Բնական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացված էր 2 հայտ, թղթակից անդամների 5 տեղի համար՝ 14 հայտ: Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացված էր 2 հայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար՝ 11 հայտ: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված էր 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար՝ 23 հայտ: