Հայերն ազդեցիկ դեր են ունեցել իրանական կինոյի զարգացման գործում
Իրանում կինոարվեստի հիմնադրման օրվանից մինչ այսօր հայերն ազդեցիկ դեր են ունեցել այդ ոլորտի զարգացման գործում:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Իրանական կայքը ներկայացնում է բազմաթիվ այն հայ ռեժիսորներին, դերասաններին և նկարիչներին, որոնք մեծ ավանդ են ունեցել իրանական կինոյի զարգացման գործում: Մասնավորապես, Իրանի առաջին կինոթատրոններից շատերը` ինչպիսիք են «Դիանա», «Մետրոպոլ» կինոթատրոնները, նախագծվել են Վարդան Հովհաննիսյանի կողմից: Նկարչության բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարել Միշա Գիրագոսյանն ու Հայկ Օջաղյանը: Իրանի առաջին կինոստուդիաների` «Դիանա ֆիլմ», «Սանասար Խաչատուրյան», «Սիմիք Կոնստանտին», «Ջանի Բաղդասարյան», «Վահան Թերփանչյան» և «Ժորժ Վաեզյան» հիմնադիրները նույնպես հայեր են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին