Եվս մեկ զոհ ադրբեջանական բանակում
Ադրբեջանցի պայմանագրային զինծառայող Էվեզ Հասիմը ենթասպայի կոչումով, ճանապարհատրանսպորտային միջադեպի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Զինվորականի մահվան փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի մեքենան վարել է հենց ինքը` զինվորականը:
Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը վարույթ է սկսել:
Չնայած վթարի պատճառներն ու հանգամանքները հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ ենթասպան մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչն էլ դարձել է վթարի և մահվան պատճառ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին