Ադրբեջանը անհեռանկար սոցիալ-տնտեսական քաղաքականություն է վարում. «Մուսավաթ»
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քննադատել է ադրբեջանական իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ընդդիմադիր կուսակցությունը իր հայտարարությամբ անցնող տարին բնութագրում է զանգվածային կոռուպցիայի, բյուջետային միջոցների վատնման, վարչական ամենաթողության, ունեցվածքի իրավունքի խախտումներով լի տարի:
«Հաջորդ տարվա բյուջեն, ինչպես նաև Նավթային հիմնադրամի բյուջեն ևս մեկ անգամ հաստատում են այն միտքը, որ անիմաստ է իշխանություններից սպասել սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նոր մոտեցումներ: Մասնավորապես սխալ է բյուջեն լցնել նավթային հիմնադրամի փոխանցումներով»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդդիմադիր կուսակցությունը փաստում է, որ նավթային հիմնադրամից փոխանցումները հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասում կկազմեն 53,7%, այսինքն ` կեսից ավելին, ինչը հետևաբար առաջացնում է նավթային եկամուտներից բյուջեի կախվածության էլ ավելի խորացում:
Հայտարարության հեղինակները կարծում են, որ 2011թ. բյուջեով նախատեսված գումարների մեծ մասի նպատակաուղղվածությունը չի բացահայտվում: Դա հիմք է տալիս կարծելու, որ հենց խոշոր ներդրումային ծրագրերի միջոցով էլ կկատարվեն մսխումները:
«Բյուջեով նախատեսված սոցիալական ուղղվածության ծասերի չափերը թույլ չեն տա լուծել աղքատության խնդիրը, բարձրացնել թոշակները և սոցիալական հատկացումները: Ապօրինի գումարների բռնագանձման և կոռուպցիայի նվազման համար հարկային և մաքսային կառույցների կողմից ոչինչ չի արվում»,- նշված հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա