«Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը` հունվարի 20-22-ը
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2011թ. հունվարի 20-22-ը կազմակերպում է ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված «Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը:
Ստուգատեսին կարող են ներկայացվել անհատական կամ խմբակային աշխատանքներ: Մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետը 2011թվականի հունվարի 19-ն է: Ծրագիրը տեղադրված է կրթահամալիրի www.mskh.am կայքում:
Տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից: