ԿԳ փոխնախարարը Հայաստանի ամենահարուստ կանանցից է
«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադարձել է ԿԳ նորանշանակ փոխնախարար Կարինե Հարությունյանի գործունեությանը:
Թերթը գրում է, որ լինելով դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն` 1998-ից մինչ այսօր նա «նստած է» վարկային միջոցների վրա: Նրա հետ աշխատած մարդիկ, ըստ թերթի, ասում են, որ այս տիկինը 20-ամյա անկախ երկրի ամենահարուստ կանացից մեկն է, որն իր բեզնեսը կազմակերպել է ոչ թե սեփական ֆինանսական միջոցներով, այլ վարկային միջոցներով, այսինքն` փաստացի պետական միջոցներով:
Կարինե Հարությունյանը դասագրքերի բիզնեսում ունի բացարձակ մենաշնորհ եւ հովանավորություն կառավարության կողմից: Ամենաանտեղյակ մարդն էլ կարող է կռահել, թե ինչ ահռելի գումարների հետ գործ ունի բիզնես տիկինը. գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում