USAID - CAPS և UITE -ն աջակցում են մասնավոր բիզնեսում ՏՏ լուծումների ներդրմանն ու արդյունավետ համագործակցությանը
ՏՏ ոլորտի կազմակերպությունների կողմից հաճախորդների սպասարկման որակի բարելավման, արդյունավետության բարձրացման ու մրցունակության խթանման նպատակով Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության «Մասնավոր Մրցունակ Հատված Հայաստանում» ծրագիրը (USAID CAPS) կազմակերպել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաճառքների խթանում և հաճախորդների սպասարկում» դասընթացը, որն իրականացրեց «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը:
USAID/CAPS ծրագրի Բիզնեսի զարգացման մասնագետ Մարինա Պողոսյանը գնահատմամբ, այս դասընթացը Հայաստանի ՏՏ ընկերություններին անհրաժեշտ է վաճառք իրականացնելու և հաճախորդներին սպասարկելու կարողությունները զարգացնելու, գործարար հաղորդակցության հմտություններ ձեռք բերելու տեսակետից:
«Հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման արագ տեմպերը` անհրաժեշտ է հնարավորին շուտ անդրադառնալ այս խնդիրներին, եւ օգնել ոլորտին լուծել դրանք, ինչը ձեռնտու կլինի և մասնավոր բիզնեսին` առանձին վերցրած և ՏՏ ոլորտին`ընդհանուր առմամբ : Շուկայի վերլուծությունների համաձայն, շատ դեպքերում ՏՏ ոլորտը` որպես պատվեր ընդունող, եւ մասնավոր բիզնեսը` որպես պատվիրատու, չեն կարողանում արդյունավետ համագործակցել, նրանք խոսում են, կարծես, տարբեր լեզուներով եւ տարբեր է նրանց ակնկալիքները մեկը մյուսից, ինչը խանգարում է ՏՏ ոլորտի զրագացմանը միեւնույնն ժամանակ խոչընդոտում է նաեւ ՏՏ լուծումների կիրառմանը բիզնեսում»,- ասաց Մարինա Պողոսյան:
Դասընթացի 15 մասնակիցներն արդեն ստացել են իրենց վկայականները և նշում են , որ այս դասընթացը ոչ միայն օգնեց իրենց ձեռք բերել նոր գիտելիքներ, այլեւ սպասարկման խնդիրները, որոնք նախկինում անտեսված էին, սկսեցինք դիտարկել նոր տեսակյունից ` արդեն հաշվի առնել բոլոր մանրուքները: Նրանց գնահատմամբ, դա, անկասկած, կանդրադառնա իրենց գործունեության վրա` ավելացնելով վաճառքի ծավալն ու ապահովելով մշտական հաճախորդներ: