Գ. Մինասյան. 2011-ը տնտեսության համար կայուն զարգացման փուլ է լինելու
Անցնող տարին հետճգնաժամային էր` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Այս տարվա հիմնական գերակայությունը մինչճգնաժամային մակրոտնտեսական ցուցանիշների վերականգնում էր` և առաջին հերթին պետական բյուջեի դիֆիցիտի առումով: Սա, կարող ենք ասել, հաջողվեց»,-ասաց բանախոսը նշելով, որ նախորդ տարվա 7.5 տոկոս դիֆիցիտի փոխարեն այս տարի կունենանք 6 տոկոսանոց դիֆիցիտ, իսկ հաջորդ տարի արդեն` 4 տոկոս ու միգուցե ավելի քիչ:
«Դա մեզ թույլ կտա ասել, որ մենք մտնում ենք կայուն զարգացման փուլ»,-ասաց հանրապետական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա