Տուլայում վթարի է ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռ. Կան զոհեր
Չորեքշաբթի լույս գիշերը Տուլայի ու Օրլովի մարզերի սահմանային հատվածում վթարի է ենթարկվել ռուսական ռազմափոխադրող ԱՆ 22 ինքնաթիռը:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, օդանանավը ուսումնական թռիչք էր կատարում Վորոնեժից դեպի Տվեր ուղղությամբ, երբ տեղի ժամանակով 24:00-ին անհետացել է ռադարների էկրանների: Կործանված օդանավի հատվածներն հայտնաբերվել են «Կրասնի Օկտյաբր» գյուղի մոտակայքում:
Նախնական տեղեկությունններով, անձնակազմի 12 անդամները զոհվել են: Ներկայումս դեպքի վայր են մեկնել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` դեպքի հետաքննությունը կազմակերպելու նպատակով:
«Վեստի» հեռուստաընկերության հաղորդմամբ, ինքնաթիռի «սև արկղերն» արդեն հայտնաբերվել ու ուղարկվել են փորձաքննության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան