ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալը Հայաստանում է

Դեկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ԻԻՀ բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալ Մահմուդ Մոլլաբաշիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության կազմում են` ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ և միջազգային գիտական համագործակցությունների կենտրոնի տնօրեն Արսալան Ղորբանի Շեյխնեշինը, սովորողների գործերի գլխավոր վարչության պետ Մոհամմադ Հոսեյն Մաջլեսարան, Միջազգային համագործակցությունների կենտրոնի ԱՊՀ երկրների փորձագետ Դավուդ Աբբասին և Առողջապահության և բժշկական կրթության նախարարության կրթական ծառայությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջոնեյդին:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր ԻԻՀ պատվիրակությանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով հյուրերին, նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է բավականին հագեցած ծրագիր և հույս հայտնել, որ այն ամբողջությամբ կյանքի կկոչվի: Նախարարը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` այս տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկու այցելության համար` նշելով, որ ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել է կրթական համագործակցության Գործնական ծրագիր:

«Այս տարին շատ արգասաբեր է եղել հայ-իրանական կրթագիտական կապերի խորացման տեսանկյունից, որովհետև երկու այցելությունները թույլ են տվել հաստատել ոչ միայն մարդկային, աշխատանքային, գործընկերային հարաբերություններ, այլ իրականում բարձրաձայնել խնդիրներ, ուրվագծել հեռանկարներ, ստորագրել փաստաթղթեր: Մեկ տարվա ընթացքում մենք արձանագրել ենք հսկայական արդյունքներ, բայց երկուստեք ակնկալիքներն ավելի մեծ են: Ես հուսով եմ, որ այս այցը ևս կնպաստի և լավ հիմք կհանդիսանա նոր գաղափարների և ծրագրերի կյանքի կոչման համար»,-նշել է Ա. Աշոտյանը:

ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալ Մահմուդ Մոլլաբաշին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ա. Աշոտյանին է փոխանցել նախարարի ողջույնները` նշելով, որ, իրոք, վերջին մեկ տարվա ընթացքում երկու կողմերի միջև ձևավորվել են կրթագիտական լավ հարաբերություններ և հույս հայտնել, որ դրանք շարունակական կլինեն: Որպես համագործակցության հիմնական առանցք` փոխնախարարը նշել է ասպիրանտական կրթությունը` ներկայացնելով ԻԻՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգը և ասպիրանտներին ներկայացվող պահանջները` նշված կրթության միջազգային չափանիշներին համապատասխանության, մասնավորապես, օտար լեզվի տիրապետման, համաշխարհային գիտական աղբյուրներից օգտվելու, գիտական թեզի պաշտպանության տեսանկյունից:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման պահանջներ կդրսևորվեն նաև ՀՀ գիտակրթական հաստատություններ ասպիրանտուրա ընդունվել ցանկացող ԻԻՀ ուսանողների նկատմամբ: Փոխնախարարը նաև մատնանշել է, որ որոշ իրանցի ուսանողներ, ովքեր բժշկական կրթություն են ստացել Հայաստանի ոչ պետական բուհերում, ոչ միայն չունեն անհրաժեշտ գիտելիքներ, այլև, ըստ ուսումնասիրությունների, կարճ ժամանակահատված են գտնվել Հայաստանում:
Պատվիրակության անդամները միաժամանակ բարձր են գնահատել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իրանցի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:

Անդրադառնալով ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ վերջիններս Հայաստանի կրթական համակարգի կարևոր բաղադրիչ են, և հայկական կողմը շահագրգիռ է ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների թվաքանակի ավելացմամբ: Այդ ուղղությամբ, ըստ նախարարի, վերջին տարիներին իրականացվել են մի շարք քայլեր, մասնավորապես, նոր թափ են առել բարեփոխումները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում` վերջինս միջազգային կրթական տարածքում առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ:

Այդ համատեքստում խստացվել է կրթության որակի հսկողությունը ոչ պետական բուհերի համակարգում. վերջին երեք տարիների ընթացքում կասեցվել է շուրջ 25 բուհի լիցենզիայի գործողություն, արգելվել է օտար լեզվով բժշկական կրթության դասավանդումը ոչ պետական բուհերում: Բացի այդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում խստացվել են կարգապահական կանոնները, որոնց արդյունքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև շուրջ 150 իրանցի, դուրս են մնացել կրթական գործընթացից: Ըստ նախարարի` վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ բարեփոխումներ են իրականացվել նաև ասպիրանտական կրթության ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են ասպիրանտուրայում օտար լեզվի իմացության պահանջները, ասպիրանտուրայում` որպես կրթական երրորդ աստիճան, այս տարվանից ներդրվել է կրեդիտային համակարգ, ինչպես նաև խստացում է տեղի ունեցել գիտական թեզերի պաշտպանության պահանջների խնդրում` նախապաշտպանության մեխանիզմների հստակեցման և խորհուրդների ձևավորման տեսանկյունից: Ա. Աշոտյանը նշել է, որ ասպիրանտական կրթության ուղղությամբ իրականացվող վերոնշյալ մոտեցումները կարելի է տարածել նաև օտարերկրացի ուսանողների վրա: Անդրադառնալով ՀՀ մի շարք բուհերի դիպլոմների իրանական կողմի ճանաչման խնդրին` նախարարը նշել է, որ դրանք վերաբերում են ընդամենը երեք բուհի` Երևանի պետական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններին: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ խնդրի լուծման նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են որոշակի և հստակ քայլեր` հույս հայտնելով, որ մինչև առաջիկա ընդունելության քննություններ նշված խնդիրը հանգուցալուծված կլինի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների մայր բուհերում համապատասխանաբար իսլամագիտության և հայագիտության կենտրոններ հիմնելու հնարավորությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել աշխատանքային խումբ` քննարկելու բոլոր առկա խնդիրները և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու երկու երկրների կառավարություններին:
Նույն օրը ԻԻՀ պատվիրակությունը կայցելի Երևանի պետական համալսարան և շրջայց կկատարի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Այնուհետև նախատեսվում է ԻԻՀ պատվիրակության այցը Երևանի պետական բժշկական և Վ, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններ ու Հայաստանի պետական ագրարային համալսարան:

Այցի հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, ԻԻՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարաններում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Այցի ընթացքում նախատեսվում է պատվիրակության հանդիպում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ԻԻՀ քաղաքացի ուսանողների հետ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}