Շայդուլին. 2010-ը մեր տարին էր
2010-ը մեր տարին էր: Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցների ու տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ներկայությամբ ամփոփիչ խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ընկերության ղեկավար Շևքեթ Շայդուլինը: Նրա ներկայացմամբ, այս տարվա ընթացքում կատարվել են բոլոր պարտավորությունները, նաև 2008-ի ու 2009-ի կիսատ մնացածները:
«2010-ը սովորական տարի չէր, դա աշխատանք էր շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»,-ասաց Շայդուլինը, ավելացնելով, որ հենց այս տարում ընկերությունը գրանցել է գործունեության բարձր արդյունավետություն` շնորհիվ բոլոր աշխատակիցների ջանքերի համախմբման:
Տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանն արձանագրեց, որ տարին ՀԿԵ-ի համար բեկումնային կարելի է համարել: «Այն որ 2010 թվականը համեմատած 2008 և 2009 թվականների համեմատ կարելի է համարել բեկումնային, դա փաստ է: Այսօր մենք էական փոփոխություններ ունենք, թե երթևեկության կանոնակարգման խնդիրների, թե գծերի անվտանգության, թե բեռանփոխադրումների, թե ուղևորափոխադրումների առումով»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ նպատակը մեկն է` ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող երկաթուղի:
Մ. Վարդանյանի խոսքով, տարվա ընթացքում խնդիրներ եղել են, սակայն տրվել են օպերատիվ լուծումներով: Նա կարևորեց նաև այն, որ ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական ծրագրերին:
Շայդուլինն իր հերթին նշեց, որ ՀԿԵ ընկերության աշխատակիցների նվազագույն աշխատավարձի մակարդակը 35 տոկոսով բարձր է պետության կողմից սահմանված նվազագույն չափից: Իսկ վերջին երեք տարիների ընթացքում աշխատավարձերը մի քանի անգամ ավելացել են: «Սոցիալական բեռը մեզ համար արդյունավետ միջոց է ընկերությունը զարգացնելու համար»,-նշեց ընկերության տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա