«Ընդունված է համարել»
Ընդունված է համարել, որ լրագրությունը հասարակության հայելին է և կոչված է լուսաբանելու և վեր հանելու հասարակությանը հուզող հիմնական թեմաներն ու խնդիրները: Մասնագիտական մոտեցումն այս հարցին խնդիրը լուծում է կարծրացած ավանդույթների միջոցով, մինչդեռ մոտեցումների, տեխնոլոգիաների և հասարակական գիտակցության զարգացումը բերել են նրան, որ հասարակության առավել ակտիվ հատվածը փորձում է ոչ միայն ներկայացնել սեփական կարծիքը, այլև հասարակական կարծիք ձևավորել այլընտրանքային հարթակներում` օրինակ բլոգերում կամ սոցիալական ցանցերում: Տեղեկատվության բազմազանության և շատության հետ ու զուգահեռ` լրատվադաշտում նվազել է անհատական կարծիքի արտահայտումը` բացառությամբ լրագրողական և փորձագիտականները: Հաշվի առնելով այս խնդիրները` Panorama.am-ը կստեղծի (կփորձի ստեղծել) «հասարակական-ինֆորմացիոն լեգեոնի» գործունեության նոր ասպարեզ, ինչի պահանջարկը ոչ միայն կա, այլև գնահատում ենք ուշացող:
Մենք երկու տարի առաջ փորձեցինք իրականացրել նման ծրագիր` «Panorama.am-ը գրում է պատվերով և առանց ամոթի», երբ հասարակական (բլոգերների) «ուղիղ պատվերով» և մոնիթորինգի արդյունքների հիման վրա առանձնացված առավել պահանջված և քննարկվող թեմաներով պատրաստվել են հրապարակումներ (http://panorama.am/am/pan-copy/):
... Դե ինչ` ԶԼՄ-ների դերը փոխվում է։ Ըստ այդմ` կփոխվի նաև բլոգերի և սոցցանցերի դերը։ Ինչ կստացվի, ինչպես կշարունակվի որի համար` չգիտենք դեռ շատ որոշակիորեն։ Կստեղծվե՞ն միագումար դաշտեր, թե՞ կառանձնանան ըստ իրենց դերերի որոշակիության /եթե որոշակիանան, իհարկե/, կամ` այն, ինչ կստեղծվի, որևէ այլ կերպ կանվանվի՞ արդյոք. ևս դեռ հարցեր են։
Տեսնենք։
Այսպիսով` բայց փորձենք.
1. հնարավորություն տալ այս /և ընդհանրապես/ հասարակությանը ներկայանալ և արտահայտվել չմիջնորդավորված
2. հնարավորություն ստանալ հասարակական գործընթացներին հետևել «ներսից» և անընդհատ ուշադրության կենտրոնում և «ձեռքի տակ» ունենալ դրանք
3. ստեղծել «այլընտրանքային»` հասարակական կարծիքի արտահայտման հեշտ մեխանիզմ` զուտ մասնագիտական մոտեցումներին զուգահեռ:
Որքանով է արդարացված կամ կենսունակ նման մոտեցումը, կերևա ժամանակի հետ։
Տեխնիկայի հարցը կա, գիտենք…
Այժմ` քանի որ Panorama.am-ը տարվա հինգ կարևոր իրադարձությունների «փնտրտուք» է սկսել ու հարցերով դիմել և՛ պետական կառույցներին, և՛ Է /կամ` Ի ։Ճ/-հասարակությանը, շարունակենք ներկայացնել շարքը`
2010 թվական. Գնահատում են բլոգերները.
- Ինչ հինգ կարևոր իրադարձություն կնշեիք, որ տեղի են ունեցել այս տարում. գնահատեք դրանք, խնդրում եմ:
- Ձեր կարծիքով հասարակությունը ինչ քայլեր պիտի աներ, որ չի արել:
- Դուք գտնու՞մ եք, որ ձեր արտահայտած կարծիքը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ընտրո՞ւմ եք, ինչ ասել:
- Այս հարցերին ինչ հարց կավելացնեիք ու ում կառաջարկեիք դրանց պատասխանել։
Զլոյան Կոմտե-դե-Վերանդ
Նորայր Էպիստոլանե
Տանամասի Մունլայթ
Բյուր Ջավախք
Պանդուխտ
(շարունակելի)
Շատուքիչ չհամարեք
Ձեր` Panorama©