Ադրբեջանի սահմանապահ ծառայության հենակետում արտակարգ միջադեպ է գրանցվել. մեկ զինծառայող սպանվել է
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի հետևանքով մեկ զինծառայող սպանվել է: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվականի տեղեկությունների համաձայն, միջադեպը գրանցվել է սույն թվականի հունվարի 4-ին Աստարինի շրջանում: Ադրբեջանի սահմանապահ զորքերում զինվորական ծառայություն անցնող Նիյազ Իստրաֆիլովը, ով զինվորական ծառայության էր զորակոչվել մեկ տարի առաջ, իրեն ամրակցված զենքով կրակ է արձակել իր համածառայակից ընկերոջ ուղղությամբ: Արդյունքում, նույն հենակետի զինծառայող Իդրիսա Իսմայիլովը սպանվել է:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից միջադեպի մասին մասին տեղեկությունը հաստատել են: