Հայտնի են 2010-ի լավագույն պրոդյուսերները, սցենարները և դրանց հեղինակները
Ամերիկացի սցենարիստների գիլդիան լավագույնն է ճանաչել 2010-ի «Սև կարապը», «Սկիզբ», «Մարտիկը», «Երեխաները լավ են» և «Խնդրում եմ, տուր» կինոնկարների ինքնատիպ սցենարները:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Գիլդիան հրապարակել է նաև հեռուստատեսային անվանակարգերում լավագույնի կոչման հավակնորդներին:
«Տարվա լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգի հաղթող կարող են դառնալ «Խելագարները» և «Մնալ ողջ» սերիալները: «Լավագույն կատակերգության» թեկնածուներից է «Գրասենյակը» ֆիլմը:
«Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում այս տարի գիլդիայի կողմից տրվող արձանիկին հավակնում են Մարկ Հեյմանը, Անդրես Հեյնցը և Ջոն Մակլոհլին` աղմկահարույց «Սև կարապը» ֆիլմի սցենարի համար, որը պատմում է բալետի անդրկուլիսյան մրցակցության մասին։
Մրցանակի համար առաջադրվել են «127 ժամ», «Ֆիլիպ Մորիս, ես սիրում եմ քեզ», «Սոցիալական ցանց» ֆիլմերի սցենարների հեղինակները, ինչպես նաև դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքի «Գողերի քաղաք» նոր աշխատանքի սցենարի հեղինակը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին` Լոս Անջելեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին