Մարկ Տվենի գրքերը կխմբագրվեն
Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Թոմ Սոյերի արկածները» գրքերի նոր հրատարակություններում կփոխվեն այն արտահայտությունները, որոնք կարող են վիրավորական հնչել ընթերցողների համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Խոսքը «նեգր» ու նմանատիպ այլ բառերի մասին, որոնք վերաբերում են սպիտակամորթների մոտ որպես ստրուկ աշխատող սեւամորթներին:
«Վիրավորական» բառերը գրքերից հանելու գործով զբաղվում է Մարկ Տվենի ստեղծագործությունների մասնագետ Ալան Գրիբենը, ով ներկայումս գրողի ստեղծագործությունները նախապատրաստում է հերթական հրատարակության: 69-ամյա Գրիբենը հայտնել է, որ «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքում «վիրավորական» բառեր օգտագործվել է 219 անգամ, իսկ «Թոմ Սոյերի արկածները» գրքում՝ 4 անգամ:
Քննադատների խոսքով, լեզուն, որն օգտագործել է Տվենը, ներկայացնում է Ամերիկայի պատմությունը, ուստի որեւէ բառի փոփոխությունն աննպատակահարմար է: NewSouth Books հրատարակչությունը «Ալաբամա» ուղղված 7500 օրինակներ ծրագրում է թողարկել 2011թ. փետրվարին:Հայտնվում է, որ Գրիբենը էլեկտրոնային կապով ստացել է բազմաթիվ նամակներ Տվենի վեպերը աղճատելու մեղադրանքով: Սակայն Գրիբենի խոսքերով, նա արդեն վաղուց գրքում փոխարինում է «սովորական» խոսքերը ավելի չեզոք խոսքերի` հասարակական ընթերցումների ընթացքում, և գտնում է, որ լսարանը իրեն ունկնդրում է ավելի մեծ հաճույքով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին