Orange-ը մուտք է գործում 2011թ. կես միլիոն բաժանորդներով
Orange-ը մուտք է գործում 2011թվական արդեն մեծ Orange ընտանիքով` 500,000 ակտիվ բաժանորդով: Այս մասին հայտնում են Orange-ի մամուլի ծառայությունից։
«2010 թ. մեզ համար շատ կարևոր էր. այն առաջին տարին էր, երբ մենք լիարժեք գործունեություն ծավալեցինք Հայաստանում։ 2010թ. եղել է բազմաթիվ նորարարությունների, նոր առաջարկների, ցանցի ընդլայնման, բաժանորդային բազայի կառուցման և ներդրումների տարի: Մենք հպարտ ու երջանիկ ենք մեր ձեռքբերումներով, որոնք Orange-ի թիմի նվիրված ու խանդավառ աշխատանքի արդյունք են: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, որոնք վստահել են մեզ ու մեզ հետ են, միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ Orange-ը շարունակելու է լինել նրանց հոգատար ընկերը», -նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: