Մահացել է աշխարհահռչակ խմբավար և երգահան Օհան Դուրյանը
Այս գիշեր 88-ամյա հասակում մահացել է աշխարհահռչակ խմբավար և երգահան Օհան Դուրյանը:
Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ սետեմբերի 8-ին` Երուսաղեմում: Դիրիժորություն եւ երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ շատ երիտասարդ հասակից համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա:Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Չհարմարվելով Խորհրդային հասարակարգերին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում և Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Նրանց հետ միասին Դուրյանը մասնակցել է ավելի քան 19 համերգի, որոնք շռնդալի հաջողություններ են գրանցել: Համերգներից և ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր և դիրիժորական փայտիկ: Մաեստրոն 2 անգամ նշանակվել է Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի ղեկավար: Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-68թթ Դուրյանի ղեկավարությամբ Լայպցիգի օպերային թատրոնում ներկայացվում է «Դոն Կառլոսն» օպերան: 2002-2006թթ ղեկավարել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները