ՄԱԿ. Պարենամթերքի գները հասել են առավելագույնի
Դեկտեմբերին պարենամթերքի գները սահմանել են նոր ռեկորդ:
Այս մասին հայտնում է Financial Times-ը` հղում անելով ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) ամենամյա զեկույցին:
Կազմակերպության փորձագետները 55 ապրանքի գին վերլուծելու արդյունքում եկել են այն եզրակացության, որ 2010 թ. դեկտեմբերին պարենամթերքի գները բարձրացել են 4,22 տոկոսով:
Կազմակերպության փորձագետներին առավել անհանգստացնում է այս երևույթի շարունակական լինելը. արդեն 6 ամիս շարունակ նկատվում է պարենամթերքի գների աճ: Եթե այս տենդենցը շարունակվի առաջիկա 2-3 ամսվա ընթացքում, այն կարող է բերել գնաճի և առաջացնել լարվածություն աղքատ երկրներում: Միաժամանակ նշվում է, որ որևէ տենդենց չի նկատվում, որ մոտ ժամանակներում գների աճը կդադարի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա