«Շտապ օգնություն»-ը օրական 500-600 կանչ է գրանցում
«Շտապ օգնության» «1-03» ծառայությունը օրական շուրջ 500-600 զանգ-կանչ է ստանում: Տոնական օրերին, հատկապես, շտապ օգնության ծառայության հեռախոսազանգերը շատ են լինում: Ինչպես Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը, նախօրեի տվյալներով, միայն «1-03» ծառայությունն արձանագրել է 606 կանչ:
Մինչ այդ, տոնական օրերի ընթացքում կանչերի թիվը տատանվել է 500-ից մինչև 550-600 զանգի:
Հիմնականում, ինչպես պատասխանատուն նշեց, զանգերը մինչև հունվարի 5-ը վերաբերել են սուր շնչառական վարակներին (ՍՇՎ), այս կանչերը 70 տոկոս են կազմել, իսկ հունվարի 6-ին ՍՇՎ-ների վերաբերյալ կանչերը նվազել են՝ հասնելով 10 տոկոսի:
Նշենք, որ օրինակ՝ հունվարի 3-ին Շտապօգնության ծառայությունում 581 կանչ է գրանցվել, որոնց հիմնական մասը արյան ճնշման հետ են կապված եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան