Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը հունվարի 10-ին է
Հայտնի թարգմանիչ, հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ա. Բայանդուրի հարազատների փոխանցմամբ, վերջին շրջանում նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Հիշեցնենք, որ նա մահացել է նախօրեին:
Անահիտ Բայանդուրը թարգմանել է հիմնականում ժամանակակից հայ գրականության ստեղծագործություններ: Այդ ստեղծագործություններն արտասահմանում հայտնի են դարձել հենց նրա շնորհիվ: Նա առավելապես հայտնի է իբրև Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունների հեղինակ: Բացի այդ, Ա. Բայանդուրը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, որից հետո սկսել է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ: Նշենք, որ 1992 թվականին Անահիտ Բայանդուրը արժանացել է Ուլոֆ Պալմեի անվան հեղինակավոր մրցանակին:
Թարգմանչուհին մահացել է 71 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան