Գերմանիայում 4700 ֆերմա է փակվել
Գերմանիայում ավելի քան 4700 թռչնա- և խոզաբուծական ֆերմա է փակվել: Ֆերմաներում կենդանիների կերակուրի մեջ դիոքսին է հայտնաբերվել:
Այս մասին հյատնում է BBC News-ը:
Իշխանությունների կողմից փակված ֆերմաների մեծ մասը տեղակայված են Գերմանիայի հյուսիսարևմտյան մասում:
Իշխանությունները հայտարարել են, թե հայտնաբերված դիոքսինի քանակությունը մարդկանց առողջությանը համար վտանգավոր չէ, փակման որոշում կայացրել են միայն զգուշավորությունից ելնելով:
Նշենք, որ նախորդ շաբաթ ավելի քան հազար թռչնաբուծարանի արգելվել էր վաճառել իրենց արտադրանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին