ՀՀ դեսպանություն. Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների մեջ հայեր չկան
ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկությունների համաձայն, Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների մեջ հայեր չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին Iran-Air ավիաընկերությանը պատկանող Boeing ուղևորատար ինքնաթիռը Թեհրանից դուրս գալով վթարի է ենթարկվել Ուրմիա քաղաքի մերձակայքում: Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել չնախատեսված վայրում եղանակային վատ պայմանների պատճառով: Ինքնաթիռում եղել է 105 մարդ:
Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցում շարունակում է մնալ 33մարդ: