2012 թվականի ապրիլին Facebook –ը կանցկացնի IPO
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Facebook –ը 2012 թվականի ապրիլին պատրաստվում է անկացնել IPO : Facebook-ի կազմած 100 էջանոց փաստաթղթի համաձայն, ընկերությունը նախատեսում է ավելացնել բաժնետերերի թիվը: Ներկա պահին ընկերության բաժնետերերը 500 են:
Ինչպես հաղորդում է Газета.Ru կայքը, Goldman Sachs ներդրումային բանկը և DST ներդրումային ընկերությունը սոցիալական կայքի զարգացման համար արդեն ներդրել են 500 մլն դոլար:
Ի դեպ, Facebook-ը սահմանել է նաև 2.5 հազար դոլար տուգանք այն աշխատակիցների համար, ովքեր կվաճառեն իրենց պատկանող բաժնետոմսերը: Այս կերպ ընկերությունը փորձում է կանխել բաժնետոմսերի «արտահոսքը»:
Որոշ տվյալների համաձայն, ներկայում Facebook-ի շուկայական գինը գերազանցում է eBay (30 մլրդ դոլար) և Yahoo! ( 18,07 մլրդ դոլար) կայքերի գինը:
Businessweek-ի տվյալներով` Facebook-ի ընդհանուր շուկայական գինը 41 մլրդ դոլար է: