Գևորգ Թովմասյան. Գերմանիայից թռչնի միս, ձու ու թռչնակեր չի ներկրվում
Հայաստանը Գերմանիայից թռչնամիս, ձու ու թռչնի կեր չի ներկրում: Այս մասին այսօր Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գևորգ Թովմասյանը:
«Ամեն դեպքում, լինի անասնակեր, թե թռչնակեր, մեզ մոտ լաբորատորիայում միանշանակ փորձաքննության է ենթարկվում: Չգիտեմ` արտասահմանում ինչպես, բայց մեզ մոտ առանց նախնական փորձաքննության ոչ մի ներկրում չի լինում: Ու բացի այդ, մենք Գրեմանիայից թռչնի միս, թռչուն կամ ձու երբեք չենք ներկրել»,-ասաց Գ. Թովմասյանը:
Իսկ ինչ վերաբերում է հանրապետությունում թռչնաֆաբրիկաների վիճակին, ապա, պատասխանատուն, վստահեցրեց, որ վիճակը կայուն է և անհանգստանալու առիթ չկա: Նյուկասլի կամ կեղծ ժանտախտի` տեղ-տեղ բռնկումները, ըստ Գ. Թովմասյանի, անհանգստության առիթ չեն կարող հանդիսանալ, քանի որ մասնավոր դեպքեր են գրանցվել ու դրանք համաճարակի տարածման առիթ չեն կարող դառնալ:
Նշենք, որ Գերմանիայում հազարավոր թռչնաբուծական ֆերմաներում հավերի կերի մեջ հայտնաբերվել է դիօքսին թույնը, որից հետո հունվարի 3-ից արգելվել է թռչնի, թռչնամսի ու ձվի վաճառքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան