ՇԻՀԿ–ն այս տարի կայցելի հանրապետության 20 համայնք
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) այս տարի լինելու է հանրապետության այն 20 համայնքներում, որ դեռ չի հասցրել այցելել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը: Նա նշեց, որ Շարժական ինտերնետային-համակարգչային կայանն այցելում է այն մարզեր, որտեղ դպրոցները դեռևս միացած չեն Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին:
Ա. Կուլախսզյանի խոսքով, Շարժական ինտերնետային-համակարգչային կայանում (ՇԻՀԿ) մասնագետները համակարգչային գրագիտության 12 օրյա դասընթացներ են անցկացնում ուսուցիչների և դասախոսների համար:
Նշենք, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը (ՇԻՀԿ) 2010 թվականի ընթացքում Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցականներին 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին հաղորդակից դարձնելու նպատակով ՇԻՀԿ–այցելել է հանրապետության 20 համայնքներ։ Կազմակերպված համակարգչային գրագիտության դասընթացներին մասնակցել է 488 աշակերտ և 255 ուսուցիչ։ Դասընթացները վարել են «Հարմոնիա» հիմնադրամի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան