Թբիլիսիում նշել են Փարաջանովի 87-ամյակը` նուռ դնելով նրա հուշարձանին
Թբիլիսիում նախօրեին նշել են մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 87-ամյակը: Վրաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիում տեղադրված վարպետի հուշարձանի մոտից, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Նրա արվեստի սիրահարները ծաղիկների փոխարեն նրա հուշարձանին են դրել մեկական նուռ` ի նշան նրա ստեղծագործության հանդեպ սիրո և հարգանքի և ինչպես նաև որպես խորհրդանիշ նրա հայտնի «Նռան գույնը» ֆիլմի:
Ըստ աղբյուրի, տոնական միջոցառումներն այնուհետև շարունակվել են Փարաջանովի ֆիլմերի, ինչպես նաև ռեժիսորին ու նրա արվեստն արտացոլող նկարների ցուցադրությամբ:
Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, Վրաստան։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946-ին ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
Նրա առաջին կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոցն է համարվում «Նռան գույնը» (1968), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։
Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարել է ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել էթոքերի քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները