Ադրբեջանական իշխանությունները հանել են հիջաբի վրա դրված արգելքը. Իսլամիստները հաղթեցի՞ն
Ադրբեջանի իշխանությունը, անձնատուր լինելով կրոնականների և բնակչության հավատավոր հատվածի դժգոհությանը, վերացրել է դպրոցներում հիջաբ (կրոնական գլխաշոր) կրելու մասին նախկինում դրված արգելքը:
Ինչպես տեղեկացնում է «Pia.az»-ը, Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հունվարի 9-ին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հայտարարել է, որ դպրոցահասակ աղջիկները կարող են դպրոց հաճախել հիջաբով` հավելելով, որ դրա համար նրանց ծնողները պետք է անձամբ դիմեն դպրոցի տնօրինությանը:
«Ստացվում է, որ հիջաբը արգելել պարտադրող իշխանական ուժերն այժմ էլ Մարդանովին հանձնարարել են հետքայլ կատարել: Այսպիսով, պարզ է դառնում, որ հիջաբի հետ կապված պատմությունը Ադրբեջանի իշխանությունը արհեստականորեն ստեղծել է` Արևմուտքին և ԱՄՆ-ին ուղերձ հղելու համար, թե երկրում «իսլամական վտանգ» կա: Նման մի դեպք էլ գրանցվել է իրանական «Ֆաթմեի Զահրա» մզկիթի շուրջ ստեղծված աղմուկի ժամանակ: Դա է ապացուցում նաև երկու օր առաջ Ադրբեջանում մի շարք կրոնական գործիչների, հավատացյալների, ինչպես նաև Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսուդ Սամեդովի ձերբակալությունը, ովքեր մեղադրվում են զինված դիմակայություն նախապատրաստելու մեջ: Դրանք բոլորը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը, օգտագործելով կրոնական գործոնը, ցանկացած պահի օգտագործում է այն սեփական նպատակաների համար»,- եզրահանգում է «Pia.az»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին