Այս տարի ևս 300 դպրոց միացել են Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին
Այս տարի հանրապետության ևս 300 նոր դպրոց միացել են Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը:
Նա նշեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի 2010թ. գործունեության ծրագրով նախատեսված «300 նոր դպրոցների միացում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին» աշխատանքներն ավարտել են դեկտեմբերի վերջին: Նրա խոսքով, այսպիսիով Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին միացած են հանրապետության 944 դպրոց, այդ թվում Երևանի բոլոր դպրոցները:
Նշենք, որ 2010 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին միացած էին 644-դպրոց: