Որակի ապահովումը պետք է դիտարկվի որպես բարեփոխմանը նպաստող գործիք
Ուսումնական մի քանի հաստատություններում ՈԱԱԿ-ի իրականացրած փորձնական ծրագրերը ցույց են տալիս, որ Հայաստանում՝ ինչպեսև այլ հետխորհրդային երկրներում, որտեղ բարձրագույն կրթության մշակույթը զգալի տարբերվում է եվրոպականից, որակի ապահովումը պետք է դիտարկվի որպես բուհերի բարեփոխմանը նպաստող գործիք:
Եվրոպական կրթական տարածքին ընդառաջ մեր երկրների մասնագիտական ուսումնական հաստատություններում տեղի ունեցող բարեփոխումները՝ փոխակերպումները, հնարավոր են միայն կառավարման, ուսուցանման և ուսումնառության մակարդակներում գործելակերպի փոփոխման միջոցով: ՈԱԱԿ-ի դերն այս գործընթացնում ուղղորդումն է, մասնագիտական աջակցությունն ու խորհրդատվությունը, ոչ թե վերահսկողությունը։
Այս մասին տեղեկացանք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սա է այն հիմնական գաղափարը, որը ներկայացվում է «Հետխորհրդային ենթատեքստում որակի ապահովումը` որպես բարձրագույն կրթության փոխակերպում. Հայաստանի փորձը» հոդվածում։ Այն ՈԱԱԿ-ը ներկայացնելու է այս տարի ապրիլին Մադրիդում կայանալիք «Որակի ապահովում՝ ապագայի հիմքեր» խորագրով համաժողովում։
Միջազգային համագործակցության ծավալման, ակտիվացման նպատակով ՈԱԱԿ-ը տարբեր հարթակներում պարբերաբար ներկայացնում է մեր երկրի մասնագիտական ուսումնական համակարգում որակի ապահովման գործընթացները, նոր զարգացումները և քաղաքականության ուղղությունները։ Սա նպաստում է այդ գործընթացների միջազգայնացմանն ու ճանաչելիությանը, ինչը ՈԱԱԿ-ի կարևոր գործառույթներից մեկն է։
«Կամուրջների կառուցում. եվրոպական, ազգային ու համալսարանական համատեքստում որակի ապահովման ընկալումը» խորագրով համաժողովում, որը տեղի է ունեցել Լիոնում 2010 թ.-ի նոյեմբերին, ՈԱԱԿ-ը հանդես է եկել «Եվրամիության քաղաքականության տարածում. նմանակում, թե՞ իրական փոփոխություններ» ելույթով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան