Այսօր Լոնդոնի դատարանը լսումներ կանցկացնի Ասանժի գործով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր ընթանալու է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դատական գործով լսումներ: Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու պահանջով դիմել է շվեդական դատախազությունը, որտեղ վերջինիս մեղադրում են բռնաբարության փորձի ու սեռական ոտնձգությունների համար:
Այս մասին գրում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Միացյալ Նահանգներն, իրենց հերթին Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու սեփական հայցն են պատրաստում՝ ԱՄՆ դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար դատելու նպատակով:
Հիշեցնենք, Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր 2010 թ-ի դեկտեմբերի 7-ին Լոնդոնում: Դեկտեմբերի 16-ին գրավի դիմաց ազատ էր արձակվել երկրից չբացակայելու պայամանով: Ներկայումս Ասանժը բնակվվում է բիզնեսմեն Վոն Սմիթի տանը՝ Լոնդոնյան արվարձաններից մեկում: