Լարի Յու. « Facebook-ը չի փակվելու»
Ամենահայտնի և ամենահարուստ սոցիալական ցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը օրերս հայտարարեց, որ մարտի 15-ին կայքը փակվելու է:
«2011 թվականի մարտի 15-ից Facebook այլևս չի գործի»:
Այս հայտարարությունը Ցուկերբերգը տեղադրել էր սեփական կայքի անձնական էջում: Դրանից մի քանի ժամ հետո իր որոշումը նա հաստատել էր նաև մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ընկերության կառավարումը կործանել է իմ կյանքը։ Ես պետք է վերջ դնեմ այս խելահեղությանը: Կարծում եմ՝ այսպես ավելի լավ է։ Առանց այս կայքի մարդիկ ստիպված դուրս կգան փողոց և իրական կյանքում կընկերանան»։
Իսկ ընկերության փոխնախագահ Ավրետ Խումարտը հայտարարել էր, որ մարտի 15-ին կայքը կփակվի և այնտեղի ողջ տեղեկատվւթյունը անվերադարձ կջնջվի:
Այս մասին գրել էր www.theweblog.net-ը:
Իսկ արդեն երեկ երեկոյան pcnews.am կայքը հղում անելով TechCrunch տեխնոբլոգին տարածեց Facebook -ի կորպորատիվ հաղորդակցության բաժնի ղեկավար Լարի Յուի պաշտոնական հայտարարությունը:
«Վերջ դրեք այդ անհիմն լուրերին. Facebook-ը չի փակվելու մարտի 15-ին»:
Կփակվի կայքը, թե ոչ, կիմանանք, թերևս, մարտի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան