Մոսկվայում ու Կրասնոդարում տեղի է ունենալու համերգ` նվիրված սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանին
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ջազ համերգ` նվիրված սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանին: Հիշեցնենք, որ նա մահացել է 2010 թվականի հունվարի 11-ին: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, համերգին մասնակցելու են մի շարք հայտնի ջազ կատարողներ, ելույթ է ունենալու նաև Գ. Գարանյանի կողմից ստեղծած Բիգ-բենդը:
Նշենք, որ այսօր Գ. Գարանյանին նվիրված համերգ տեղի է ունենալու նաև Կրասնոդարում:
Գարանյանը հայտնի է ոչ միայն որպես կատարող, այլ նաև` որպես կոմպոզիտոր. նա տասնյակ ֆիլմերի` այդ թվում «Պոկրովյան դարպասներ»-ի ու «Երեկոյան լաբիրինթոս»-ի երաժշտությունների հեղինակն է:
1993-ին հայազգի նշանավոր երաժիշտն արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները