Կադրային փոփոխություններ` ըստ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական ժամանակ»-ը հայտնում է, թե շարունակվելու են անցյալ տարեվերջին սկսված կադրային փոփոխությունները: Ըստ թերթի` հնարավոր է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի պաշտոնանկությունը, որի փոխարեն մարզպետ է նշանակվելու փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Սպասվում է նաև ՀՀ ոստիկանապետի փոփոխություն:
Համառ լուրերը, որ գործող ոստիկանապետ Ա. Սարգսյանը նշանակվելու է ՏԿ նախարար Արմեն Գևորգյանի փոխարեն, շարունակվում են շրջանառվել: Ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ, հիմնականում` Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանի անունը: Ըստ թերթի` խոսվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, վերջինիս փոխարեն` Պնախարար Սեյրան Օհանյանը, Օհանյանի փոխարեն էլ` նրա տեղակալ Դավիթ Տոնոյանը: