Ադրբեջանցիները հատուկ պատրաստություն անցնելուց հետո դառնում են ահաբեկիչներ. Իրանական կայք
Վերջին շրջանում Իսրայելի հատուկ ծառայությունները աղքատ և անպաշտպան ազերիներին հավաքագրում և աշխատանքի պատրվակով տեղափոխում են Իսրայել: Ազերիներն այնտեղ ստանում են հատուկ պատրաստություն, որից հետո նրանք արաբական երկրներում զբաղվում են ահաբեկչությամբ և այլ ապակայունացնող գործողություններով:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը:
Նշենք, որ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարել է. «Իրանի հարևան, ինչպես նաև տարածաշրջանային այն երկրները, որոնք Իսրայելի հետ որևէ փոխգործակցություն կունենան, ապա Իրանի և տարածաշրջանի համար կդիտվեն որպես սպառնալիք և այդ երկրները կդառնան որպես ահաբեկչական գործողությունների կենտրոնակայան»: