Ասանժ. Եթե ես էքստրադիցիայի ենթարկվեմ ԱՄՆ, ապա ինձ կսպառնա մահապատիժ
Այսօր Լոնդոնի մագիստրալ դատարանում Ասանժի գործով կայացած հերթական լսումների ժամանակ Wikileaks-ի հիմնադիրն հայտարարել է, որ եթե իրեն էքստրադիցիայի ենթարկեն ԱՄՆ, ապա, ամենայն հավանականությամբ, նա կհանգրվանի Գուանտանիմո բանտում, իսկ հետագայում մահապատժի կենթարկվի: Այս մասին գրում է «Գազետա.ռուն»` հղում անելով «Times» թերթի լրագրողի գրառումներին, ով ներկա է գտնվել դատական նիստին ու արձանագրությունը տեղադրել է սեփական բլոգում:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ոչ միայն Շվեդիան այլև Միացյալ Նահանգներն են Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու հայց պատրաստում՝ ԱՄՆ դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Տեղեկատվության համաձայն, նիստի ժամանակ հնչեցվել են նաև երկու այն շվեդուհիների անուններն, ովքեր բռնաբարության մեղադրանք էին ներկայացրել Ասանժի դեմ, որոնց հիման վրա շվեդական դատախազությունը ցանկանում է էքստրադիցիայի ենթարկել Ասանժին:
Նշենք, դատական նիստի արդյունքում որոշվել է մեղմացնել Ասանժի ազատ արձակման պայմաններն ու հերթական դատական լսումների օրեր նշանակել փետրվարի 7-ն ու 8-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան