Ինչո՞ւ են արգելել Պաուլո Կոելյոին Իրանում
Համաշխարհային հռչակ ունեցող բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն, BBC Russian-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ իր գրքերն արգելված են վաճառել Իրանում: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Կոելյոին հայտնի չեն այդ արգելքի հիմքերը, թեպետ վերջին 12 տարիների ընթացքում միայն Իրանում ավելի քան 6 մլն իր գրքերից է վաճառվել:
Գրողը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթում այդ խնդիրը կլուծվի, այդ թվում նաև հույս է հայտնել, որ Բրազիլիայի իշխանությունները հնարավորինս կաջակցեն դրան:
Այդուհանդերձ, կարելի է ասել, որ կոնկրետ այս հեղինակի գրքերի վաճառքի արգելքը կապված է իր հրատարակչի ճակատագրի հետ. վերջինս 2009թ-ի հակաիշխանական բողոքի ցույցերի ժամանակ փորձել էր փրկել երիտասարդ մի կնոջ կյանք, որը հրազենային վնասվածք էր ստացել: Նշենք, որ այդ մահը բռնության խորհրդանիշ հանդիսացավ, որ հետևեց իրանական ընտրություններին:
Կոելյոն խոստովանում է, որ սոցիալական ցանցերում իր աջակցությունն է ցուցաբերել հրատարակչին` Արաշ Խեջազիին, սակայն միևնույն ժամանակ էլ պնդում, թե չի հասկանում, ինչո՞ւ պետք է Թեհրանում արգելվեր իր գրքերի վաճառքը:
Ավելացնենք, որ մինչ օրս ողջ աշխարհում վաճառվել է հեղինակի շուրջ 300 մլն գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները