Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Թուրքիայում ուսումնական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով մահացել է հինգ մարդ: Դեպքը տեղի է ունեցել թուրքական Սինջանում: Ուղղաթիռը, որի մեջ գտնվել են սպան և չորս ռազմական ուսանող օդաչուները, դուրս են եկել ուսումնական թռիչքի: Որոշ ժամանակ անց նրանց հետ կապը խզվել է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մի քանի ժամ անց, ըստ աղբյուրի, կորած ուղղաթիռը փնտրելու դուրս եկած բանակային ուղղաթիռը հայտնաբերել է վթարի վայրը:
Լրատվամիջոցը նկատում է, որ վերջին տարիներին Թուրքիայում հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, սակայն կործանվում են հիմնականում երկրի զինված ուժերի ուսումնական ռեակտիվ ինքնաթիռները:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ