Անդորր՝ փոթորիկից առաջ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Այս տարվա մեկնարկը քաղաքական առումով բուռն չստացվեց: Նախորդ տարվա հետտոնական հագեցած իրադարձությունների ֆոնին 2011-ի հունվարը բավականին մռայլ, դանդաղկոտ տպավորություն է թողնում: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին իրադարձություններն աննկարագրելի խիտ էին թե ներքին և թե արտաքին ճակատներում:

Ներքաղաքական կենտրոնական իրադարձությունն անշուշտ Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում անցկացվող լրացուցիչ ընտրություններն էին: Դրանց Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՀԱԿ-ի ակտիվացման պատճառ էր դարձել, ինչի արդյունքում հետտոնական շրջանում ներքաղաքական կյանքը սրընթաց ակտիվացում ապրեց ու այդ ինրեցիայով հունվար ամիսը բավականին թեժ ստացվեց: Այս տարի ամանորյա տոներին հետևած շրջանում որևէ նշանային իրադարձություն հնարավոր չէ առանձնացնել: Ավելին` քաղաքական հորիզոնում այդպիսին չի էլ նշմարվում (եթե, իհարկե, իշխանությունները հերթական որևէ աղմկոտ կադրային տեղաշարժով չփորձեն քաղաքական կյանքին ակտիվություն հաղորդել):

Իրադարձություններն ավելի խիտ էին արտաքին ճակատում: Ճիշտ մեկ տարի առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը քննարկում էր հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը և, կարծում ենք, կարիք չկա հիշեցնելու, թե ինֆորմացիոն ինչ հոսքերի առիթ էր տվել այդ փաստը (եթե կուզեք` գործընթացը):

Նշված հոսքերը` կապված հատկապես հայ-թուրքական կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, էլ ավելի հագեցած էին նաև տարածաշրջանում սկիզբ առած դիվանագիտական աննախադեպ ակտիվությամբ: Այս օրերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը գտնվում էր Մոսկվայում, ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում էր: Պատկերն ամբողջական դարձնելու համար հիշեցնենք, որ քննարկվում էր նաև մեկ շաբաթ անց` 2010թ. հունվարի 19-ին, Սոչիում կայանալիք նախագահների եռակողմ հանդիպման թեման: Առանց գերագնահատելու այս իրադարձությունների նշանակությունն ու արժեքը, ընդամենը փաստենք` 2011-ի հունվարը նախորդ տարվա հետ որևէ համեմատության եզր չունի:

Այս օրերի միակ առանցքային իրադարձությունը, որը այս կամ այն կերպ առնչվում է Հայաստանի քաղաքական օրակարգին, Սուդանում անցկացվող հանրաքվեն է: Դրա մասին ավելի խորքային քննարկում կարելի է ծավալել միայն հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո, որը նախատեսված է փետրվարին (չնայած` դիտորդները դրա ելքի վերաբերյալ կարծես թե միակարծիք են): Սակայն այսօր էլ կարելի է մի շարք կարևոր արձանագրում անել. ա/ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները ժամանակակից աշխարհում գնալով ընդլայնվում են, ինչը չի կարող չուրախացնել այլոց լծի տակ հարկադրաբար ապրող ազգերին ու ազգություններին, բ/ աշխարհի քաղաքական քարտեզի ուրվագիծը շարունակաբար փոխվում է, ինչը նշանակում է, որ տարածքային անխախտելիություն կոչվածը աստիճանաբար տեղի է տալիս մարդկանց բնականա իրավունքներին ու պահանջներին, գ/ հակամարտությունների հաղթահարման գործում արդյունավետ կերպով ներդրվում է նոր մեխազնիմ` հետաձգված հանրաքվեն: Բայց կրկնում ենք` սրանց մասին ավելի հանգամանալից կարելի է խոսել միայն հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո միայն: Այսինքն` հունվարյան այսօրվա «քաղաքական մռայլությանը» այս թեմայի թեժացումը չի սպառնում:

Ինչևէ: Կարելի՞ է ասել, որ տարվա նման ձանձրալի մեկնարկը (խոսքը` քաղաքական կյանքի մասին է) խոստանում է նույնքան ձանձրալի տարի: Կարծում ենք, որ ոչ: Ընդհակառակը` կարծում ենք, որ հատկապես Հայաստանի համար տարին շատ թեժ է լինելու, ըստ որում` թեժության հիմնական ծանրությունն ընկնելու է ներքին կյանքի վրա:

Պատճառները մի քանիսն են:
Արտաքին ճակատում կտրուկ փոփոխությունների հնարավորությունը գրեթե բացառվում է: Հայ-թուրքական ճակատում առնվազն մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրություններ (նախատեսված է այս տարվա ամռանը) որևէ տեղաշարժ ակնկալելն անիմաստ է: Ավելին` առավելապես հնարավոր է ապակառուցողական հռետորաբանություն (ուղղված առաջին հերթին ներքին լսարանին): Այս առումով արդեն առաջին ծիծեռնակները երևում են. Էրդողանը հայ-թուրքական բարեկամությանը նվիօրված կիսակառույց հուշարձանը «հրեշային» է անվանել: Առայժմ հստակ չէ` ըստ Էրդողանի հուշարձա՞նն է հրեշային, թե՞ հայ-թուրքական չկայացած բարեկամությունը, բայց փաստը փաստ է` նման հռետորաբանությամբ նշված ճակատում տեղաշարժ հաստատ չի լինի: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ կեսին, ապա զարգացումները կախված են այն հանգամանքից, թե ինչ դասավորություն կունենա հետընտրական Թուրքիայի քաղաքական կյանքը և թուրքական էլիտան ինչ առաջնահերթություններ կսահմանի: Համենայնդեպս դժվար է հավատալ, որ 2011-ի ընթացքում հայ-թուրքական (դրական) կարգավորման հարցը կմտնի Թուրքիայի ներքին օրակարգ:
Գալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, պետք է նշել, որ գործընթացի տեմպը դեռևս նախորդ տարի անկում էր ապրում և այդ անկումն, ըստ էության, կշարունակվի նաև նոր մեկնարկած տարում: Գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդել էին ղարաբաղյան կարգավորման արագացման վրա, 2011-ին այլևս չկան կամ չունեն այն ուժգնությունը, որ տեմպ ապահովեն. Ղազախստանն իր հավակնություններով այլևս ԵԱՀԿ նախագահող չէ, միջազգային հանրությունը հիմնականում կզբաղվի իր համար ավելի հրատապ խնդիրներով (ԱՄՆ-ում արդեն մոտ է նախագահական ընտրությունների ցիկլը, իսկ ճգնաժամի, Աֆղանստանի ու Իրաքի հարցերրը դեռևս առկախված են, Եվրոպան ներքին մարտահրավերներին դիմակայելու ու դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ հայթհայթելու խնդիրներ ունի, Ռուսաստանում ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի սուր բնույթ են ստանում), հայ-թուրքական գործընթացը արդեն տևական ժամանակ գործոն չէ (բոլոր դեպքերում` այն ևս ղարաբաղյան գործընթացի արագացման հարցում ներդրում ունեցել էր), դե իսկ կողմերն էլ, դժվար թե, հանդես գան գործընթացն արագացնելու սեփական նախաձեռնությամբ, առավել ևս, որ կովկասյան երկրներում նույնպես ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական հարցերն ավելի հրատապ են դառնում:

Իսկ ինչ է սպասվում մեզ 2011-ին ներքին կյանքում: Դժվար է միանշանակ կանխատեսումներ անել, բայց բոլոր դեպքերում զարգացումները կառուցվելու են հաջորդ տարի` 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ստրատեգիայով: Ըստ այդմ, այս տարին կարելի է պայմանական անվանել նախընտրական` դրանից բխող հետևանքներով: Քաղաքական վերադասավորումներ, դաշինքներ, բանակցություններ, խորհրդակցություններ, քաղաքական նախաձեռնություններ, տեղերում գրասենյակներ և այլն, և այլն: Մի խոսքով ներքաղաքական ակտորների ակտիվացում` դրանով պայմանավորված նաև հասրակությանը հուզող խնդիրների ակտիվ հրապարակային քննարկում: Թեժացումն իսկապես անխուսափելի է, իսկ թե ինչ միտումներ այն կդրսևորի, պարզ կդառնա ըստ երևույթին գարնանը:
Ներքաղաքական կյանքի թեժացման հաջորդ գործոնն, անշուշտ, քաղաքական այն նախաձեռնություններն են, որոնք կյանքի է կոչելու երկրի ղեկավարությունը: Նախորդ տարեվերջին հանրապետության նախագահը հանդես եկավ, ըստ էության, ծրագրային ելույթով (հիշեցնենք` ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստում): Ելույթ, որտեղ ներկայացված մարտահրավերների ու սահմանված խնդիրների լուծումը նախատեսված է հենց այս տարվանից: Թիկնազորների թեման, կարծես, արդեն իսկ ակտիվ քննարկման (ասում են` նաև լուծման) փուլում է, բայց նախագահի ելույթում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնց լուծումը էլ ավելի ցավոտ է լինելու: Իսկ նախագահը խոստացել է, որ դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չպետք է խնայվեն:
Այնպես որ` այս օրերի ձանձրալի թվացող վիճակն իրականում անդորր է փոթորկից առաջ: Մեզ բավականին թեժ տարի է սպասվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}