Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը կմասնակցեն Վեյկ ան Զեեի մրցաշարին
Լևոն Արոնյանը հունվարի 14-30-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարին: Հայ շախմատիստի մրցակիցները կլինեն Անանդը, Կառլսենը, Կրամնիկը, Գրիշչուկը, Նակամուրան, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Վան Հաոն, Շիրովը, Վիշյե-Լագրավը, Գիրին, Սմիթսը, Լ’Ամին:
Գաբրիել Սարգսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում, որի բոլոր 14 մասնակիցները նույնպես հանրահայտ գրոսմայստերներ են:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, հունվարի 19-ին, 24-ին և 27-ին մասնակիցները կհանգստանան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան