Մոսկվայում հնչելու է հոգևոր երաժշտություն` հայկական ու սերբական երգչխամբերի կատարմամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր երգչախումբը և սերբական «Սուրբ Ստեֆան Դեչանսկի» երգչախումբը հունվարի 14-ին՝ հին Նոր տարուն, հանդես կգան Մոսկվայում:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնին:
Ելույթը տեղի է ունենալու հոգևոր երաժշտության Սուրբ Ծննդյան առաջին փառատոնի շրջանակներում Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:
«Հոգևոր երաժշտության փառատոնը դիտարկվում է Սուրբ Ծննդին նվիրված տոնական միջոցառումների շարունակություն: Այսպես մենք ցուցադրում ենք Աստծուն մեր աշխատանքներն ու տաղանդը, իսկ միմյանց նվիրում ենք գեղեցկություն, ներդաշնակություն և սեր»,- ասված է Համայն Ռուսիո պատրիարքի ողջույնի ուղերձում` ուղղված փառատոնի բոլոր մասնակիցներին:
Տարբեր երկրներից փառատոնի մասնկացիներին պատրիարքը համեմատել է մոգերի հետ, ովքեր եկել էին աշխարհի տարբեր անկյուններից` երկրպագելու Փրկչին:
Նշենք, որ Էջմիածնի հոգևոր երգչախումբը գործում է 1946 թ.: 1995 թ. այն գլխավորում է Հայաստանի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: Երգչախումբը պահպանում է քրիստոնեության հնագույն ավանդույթները:
Սերբական «Սուրբ Ստեֆան Դեչանսկի» երգչախումբը հիմնադրվել է 1987 թ. և ճանաչվել է Սերբիայի լավագույն երգչախմբերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին