Մայքլ Ջեքսոնի բժիշկը կկանգնի դատարանի առջև` երգչին ոչ կանխամտածված սպանելու մեղադրանքով
Ամերիկացի փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական սրտաբան Կոնրադ Մյուրեն կկանգնի դատարանի առջև` երգչին ոչ կանխամտածված սպանելու մեղադրանքով: Նման որոշում կայացվել է Լոս Անջելեսում` նախօրիեն տեղի ունեցած դատական լսումների ժամանակ: Նման հանցագործության համար նախատեսված է 4 տարվա ազատազրկում: Դատարանը ժամանակավորապես դադարեցրել է բժշկի գործունեության լիցենզիան:
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 25-ին:
Նշենք, որ Մ. Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին: Փորձաքննությունը պարզել էր, որ երգչի մահվան պատճառը եղել է ուժեղ ազդեցություն ունեցող դեղահաբերի օգտագործումը, որը նրան նշանակել է Մյուրեն: Բժշիկը չի ընդունում իր մեղքը` ասելով, որ միայն օգնել է Ջեքսոնին պայքարել խրոնիկ անքնության դեմ: