Քաղաքապետը կադրային փոփոխություններ է սկսել. որ մին զարկի, ջարդի հազար
«Հայկական ժամանակը» գրում է, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել քաղաքապետարանում: Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարից զատ, աշխատանքից ազատվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
Ըստ թերթի, առաջիկայում նախատեսվում է նաև Նոր Նորք, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի պաշտոնանկությունը: Սակայն թերթի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնել է, թե ներկայումս մշակվում է քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածքը, որը կներկայացվի ավագանու հաստատմանը, որից հետո կլինեն որոշ փոփոխություններ: «Հրապարակն» էլ այս թեմային անդրադառնալով` գրել է, որ Երևանի նոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը, ով Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում